Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 07.08.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 5 -ին գրանցվել են «ԱՊՊԱ վկայագրի և դրա հավելվածների ձևը» RL 1-000, «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001, «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգը» RL 1-002, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունները, լրացումները և «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001 կանոնների գործողության դադարեցումը: Կանոններում կատարված փոփոխություններով և լրացումներով վերաձևակերպվել են ԱՊՊԱ պայմանագրի պայմանները, մասնավորապես՝ նախկինում Բյուրոյի «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001 կանոններով սահմանված ԱՊՊԱ պայմանների փոխարեն սահմանվել է, որ ԱՊՊԱ պայմաններ են հանդիսանում Բյուրոյի բոլոր ընդհանուր կաննոները։ Միևնույն ժամանակ կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ 

• ԱՊՊԱ վկայագրի ձևում ավելացվել է ղեկի տեղակայվածության մասին տեղեկատվություն` վիճակագրության հավաքագրման և անհրաժեշտության դեպքում ռիսկայնության գործոնների մեջ ներառելու նկատառումներով, 
• նախատեսվել է դրույթ, համաձայն որի` ավտոտրանսպորտային միջոցը տիրապետած անձի մասին տեղեկատվություն ապահովագրական ընկերությանը չներկայացնելու դեպքում, ապահովագրական պատահարի պահին ավտոտրանսպորտային միջոցի տիրապետող է համարվում Ապահովադիրը (իրավաբանական անձ Ապահովադրի գործադիր մարմնի ղեկավարը, այլ Ապահովադրի դեպքում՝ վերջինի անունից պայմանագիր կնքած մարմնի ղեկավարը), 
• այն դեպքերում, երբ տուժողը, ԱՊՊԱ պայմանագրի պայմանները խախտելով` մինչև ապահովագրական հատուցման գործընթացի վերջնական կարգավորումը կամ փորձաքննության արդյունքների վերաբերյալ ապահովագրական պատահարի մասնակիցների համաձայնության ձեռքբերումը, վերանորոգում կամ ապամոնտաժում է իր գույքը, ապա կատարված փոփոխությամբ տվյալ դեպքերում ապահովագրական հատուցման վճարումը մերժելու հնարավորություն է սահմանվում, եթե ապացուցում է, որ գույքի վերանորոգումը կամ ապամոնտաժումն անհնարին են դարձրել ապահովագրական պատահարի իրական պատճառների կամ գույքին պատճառված իրական վնասի չափի որոշումը, 
• Ապահովագրողին ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ հայտնած Ապահովադիրը այսուհետ Պայմաններով նախատեսված պատասխանատվությունը կկրի՝ անկախ ապահովագրական ռիսկի մեծացումն առաջացնող հանգամանքներն արդեն վերացելու հանգամանքից, 
• ներառվել է դրույթ վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցում գտնվող և սեփականության իրավունքով տուժողին պատկանող գույքի հատուցուման վերաբերյալ, 
• հստակեցվել է, թե Վկայագրի որ դաշտերում է թույլատրվում լրացնել ոչ հայատառ սիմվոլներ, և սահմանվել է լրացված ԱՊՊԱ վկայագրի թարգմանված տարբերակի տրամադրման կարգը, 
• սահմանվել է, որ այն դեպքերում, երբ ապահովադիրը ԱՊՊԱ վկայագրում որպես լիազորված տիրապետող չի հանդիսանում, ապա համապատասխան դաշտում պետք է կատարվի «չի հանդիսանում լիազորված տիրապետող» նշում, 
• բժշկական հաստատության կողմից կանխավճարային համակարգի շրջանակներում հատուցում ստանալու համար ընկերությանը ներկայացվող փաստաթղթերում ավելացվել է նաև, հնարավորության դեպքում, ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը, 
• այն դեպքերում, երբ ապահովագրական պատահարից հետո 3 ամիսների ընթացքում անկախ ապահովագրական ընկերության (Բյուրոյի) ձեռնարկած բոլոր ողջամիտ միջոցների, կանխավճար ստացող անձը այնուամենայնիվ հատուցման դիմում չի ներկայացրել, նախատեսվել է հնարավորություն դադարեցնել հետագա կանխավճարները և (կամ) տուժած անձին դիմել հետադարձ պահանջի իրավունքով արդեն վճարված կանխավճարները հետ ստանալու պահանջով: Գրանցված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում սույն թվականի օգոստոսի 16-ին, իսկ «ԱՊՊԱ վկայագրի և դրա հավելվածների ձևը» RL 1-000, «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001, «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգը» RL 1-002 (բացառությամբ կանոնների 2.1-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 18-րդ, 25-րդ և 28-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 01.08.2015թ) կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001 կանոնների գործողության դադարեցումը ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ին:

Թարմացվել է՝ 07.08.2015 15:43:25