Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

Ապահովագրական գործակալների թեստավորման վերաբերյալ 23.07.2015  

Հարգելի՛ գործընկերներ, ԱՊՊԱ պայմանագրերի կնքման «Միասնական պատուհան» համակարգի սահուն ներդրումն ապահովելու և սպառողներին մատուցվող ծառայությունների բարձր որակն ապահովելու նպատակով Բյուրոն իրականացնում է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման իրավասությամբ օժտված անձանց «ԱՊՊԱ պայմանագրի կնքում» ոլորտում մասնագիտական գիտելիքների ստուգում։ Նշված ոլորտում մասնագիտական գիտելիքների ստուգումը կատարվում է հատուկ այդ նպատակով ստեղծված ծրագրային միջավայրում ·         ԱՊՊԱ պայմանագրերի կնքման, ·         կնքված պայմանագրերում փոփոխությունների կատարման և ·         դադարեցման առաջադրանքների միջոցով։ Վերոնշյալ առաջադրանքները անթերի կատարած մասնակիցները կհամարվեն թեստը բարեհաջող հանձնած, որի արդյունքում Բյուրոյի կողմից կստանան համապատասխան հավաստագիր, ինչի մասին տեղեկատվությունը հրապարակվում է Բյուրոյի պաշտոնական կայքում՝ «Գործակալներ» բաժնում։
Թեստավորման մասնակցության վճարը կազմում է 3000 ՀՀ դրամ։ Թեստավորմանը մասնակցելու համար հերթագրման նպատակով կարող եք դիմել Ձեր գործընկեր ապահովագրական ընկերություն։ Շնորհակալություն համագործակցության համար։  

Թարմացվել է՝ 23.07.2015 16:10:47