Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

	Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 26.06.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 25-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի կիրառման» RL 1-028 կանոնները և «ԱՊՊԱ ոլորտում ալկոհոլի ազդեցության ներքո ավտոտրանսպորտային միջոցը վարող անձի նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի կիրառման» RL 1-028 կանոնների գործողության դադարեցումը: Նշվածով, մասնավորապես՝ Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի կիրառման արգելք է սահմանվում այն դեպքերում, երբ վնաս պատճառվել է հետևյալ պայմաններից որևէ մեկում. 1) վնաս պատճառած անձի կողմից վարորդական վկայական ստանալու համար քննություններին մասնակցելու շրջանակներում, 2) վարել սովորեցնելու համար նախատեսված ավտոճանապարհին, ուսումնական նպատակով վարելու ընթացքում, 3) ավտոտրանսպորտային միջոցը պահպանվող հատուկ տարածք բերման ենթարկելու ընթացքում, 4) ոստիկանության ծառայողի կողմից՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու ընթացքում, 5) օրենսդրությամբ սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողի կողմից այլ անձին պատկանող ավտոտրանսպորտային միջոցը վարելու ընթացքում: Գրանցված RL 1-028 կանոնները ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունիսի 26-ին:

Թարմացվել է՝ 26.06.2015 19:35:03