Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Հայտարարություններ

    Տեսահոլովակների մրցույթ

Տեսահոլովակների մրցույթ 26.05.2015  «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը հայտարարում է ԱՊՊԱ ոլորտին վերաբերող տեսահոլովակների նկարահանման մրցույթ: 

 Տեսահոլովակները պետք է կրեն սոցիալական և տեղեկատվական բնույթ, լայն հասարակությանը ներկայացնեն ԱՊՊԱ համակարգի կարևորությունն ու սոցիալական նշանակությունը։ Հեղինակները ազատ են տեսահոլովակում մտքի արտացոլման հարցում կիրառել ինչպես յուրահատուկ ստեղծագործական, այնպես էլ օգտագործել նյութի մատուցման մատչելի և պարզ մոտեցումներ։ 
 Հաղթող տեսահոլովակները կօգտագործվեն ԱՊՊԱ համակարգի սոցիալական դերի և նշանակության գիտակցման ուղղված PR արշավների ընթացքում, կհեռարձակվեն եթերով և կտեղադրվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի ինտերնետային կայքում, սոցիալական էջերում: Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչ սույն թվականի հունիս 9-ը կարող են գրանցվել՝ ուղարկելով կենսագրությունն և համապատասխան ուղեկցող նամակը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ armine.hakobyan@paap.am։ Մրցույթի անցկացման մանրամասների մասին կտեղեկացվի գրանցման փուլից հետո։ 
Մրցույթի պայմաններն են` 
• Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ և ավելի տեսահոլովակներ։ 
• Մրցույթին կարող են մասնակցել անհատներ եւ խմբեր։ 
• Տեսահոլովակը կարող է նկարահանված լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական տեսախցիկով՝ ապահովելով հստակ պատկեր և ձայն։ 
• Ժանրային, ոճային սահմանափակումներ չկան։ 
• Տեսահոլովակի տևողությունը պետք է լինի 1 րոպեի սահմաններում։ 
•Կարելի է օգտագործել համակարգչային ձեւավորում, ինչպես նաեւ ամբողջ տեսահոլովակը պատրաստել համակարգչային անիմացիայի միջոցով։ 
 Մրցանակներ` I մրցանակ՝ 150,000 դրամ, II մրցանակ՝ 100,000 դրամ, III մրցանակ՝ 50,000 դրամ

Թարմացվել է՝ 26.05.2015 17:20:29