Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Առաջարկների ներկայացման հարցում

Առաջարկների ներկայացման հարցում 26.03.2015 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ը հայտարարում է առաջարկների ներկայացման հարցում տեղեկատվական գրքույկների և A2 չափսի պոստերների տպագրության համար: Տեղեկատվական գրքույկների տպագրության չափանիշներն են՝ 

 Չափսը- A5 
 Էջերի քանակը - 76 ` կազմի հետ միասին 
 Կազմը` միակողմանի գունավոր 
 Կազմի թուղթը` կավճապատ, 200 գրամ, փայլուն 
 Ներսի էջերը` 80 գրամ, սև և սպիտակ 
 Կազմարարությունը` տետրակար 
 Քանակը` 500 
 Պոստերների տպագրության չափանիշներն են՝ 
 Չափսը՝ A2 
 Թուղթը՝ 170 գրամ, փայլուն, լաքապատած 
 Տպագրությունը՝ միակողմանի գունավոր 
 Քանակը՝ 100 հատ 
 Առաջարկները պետք է ներառեն առնվազն՝ 
• տեղեկատվական գրքույկների տպագրության գինն ու աշխատանքի կատարման ժամկետը, 
• պոստերների ձևավորման և տպագրության գինը և աշխատանքի կատարման ժամկետը, 
• տեղեկատվություն տպագրված գրքույկների և պոստերների առաքման վերաբերյալ: 
 Առաջարկները պետք է ուղարկվեն info@paap.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացվեն լիազորված անձի կողմից ստորագրված փակ ծրարով ` ՀՀ 0010, ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով մինչև 2015 թվականի ապրիլի 9-ը ներառյալ: 
Առաջարկները կամփոփվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով: 
Առաջարկները ձևավորելու նպատակով անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 58-00-32 (108) հեռախոսահամարով` PR մասնագետ Արմինե Հակոբյանին:
 Սույն հայտարարությամբ կատարված հարցումը մրցույթի հայտարարում չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքով: Առաջարկների հավաքագրման և ամփոփման գործընթացը կատարվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ իրավական ակտերով սահմանված կարգով:

Թարմացվել է՝ 26.03.2015 17:41:03