Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 22.12.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 20-ին գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ Բժշկական հանձնաժողովի կողմից հաստատված համապատասխանաբար «2015 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը» RL 1-009 և «2015 թվականի համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատությունների ցանկ» RL 1-024 կանոնները: Բյուրոյի RL 1-009 կանոնները 2015 թվականի համար հաստատվել են գործող կանոնների համեմատ առանց փոփոխությունների, իսկ RL 1-024 կանոնները 2015 թվականի համար համալրվել են տուժողի առողջությանը պատճառված վնասի նոր տեսակներով, որոնց գծով բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել: Գրանցված կանոնները ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ին:

Թարմացվել է՝ 22.12.2014 17:20:15