Կանոնների գործողության դադարեցում 14.11.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2014 թվականի նոյեմբերի 13-ին գրանցվել է Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրական գումարի միասնական չափը» RL 1-037 կանոնների գործողության դադարեցումը, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին: Կանոնների գործողության դադարեցումը պայմանավորված է Բյուրոյի «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001 կանոններում ապահովագրական գումարի միասնական չափի վերաբերյալ դրույթի ավելացմամբ: