Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 27.08.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 26-ին գրանցվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «2014 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը»             RL 1-009 կանոններում կատարված լրացումը: Մասնավորապես՝ լրացվել է դրույթ առ այն, որ անդամ ապահովագրական ընկերությունները պարտավոր են իրենց պաշտոնական ինտերնետային կայքում մշտապես հրապարակել տվյալ պահի դրությամբ իրենց կողմից կիրառվող հիմնական և բազային ապահովագրավճարների մեծությունների վերաբերյալ տեղեկատվություններ, ինչպես նաև պարտավոր են կիրառվող հիմնական և բազային ապահովագրավճարների մեծություններում փոփոխությունների դեպքում այդ մասին 10 օր առաջ տեղեկացնել Բյուրոյին: Կանոններում կատարված լրացումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ սույն թվականի սեպտեմբերի 5-ին:

Թարմացվել է՝ 27.08.2014 18:13:28