Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 16.07.2014 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հուլիսի 15-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության կանոններ» RL 1-014, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017, ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 և «ԱՊՊԱ ոլորտում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման» RL 1-032 կանոններում կատարված լրացումները և փոփոխությունները: Կանոններում լրացումների և փոփոխությունների կատարումը հիմնականում պայմանավորված է «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001 կանոններով (այսուհետ՝ Պայմաններ) սահմանված ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելու ընթացակարգում և «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017 կանոններով սահմանված պահանջների համաձայնեցման, ինչպես նաև ապահովագրական պատահարում մեղավորության որոշման անհնարինության դեպքում հատուցման գործընթացների կարգավորման անհրաժեշտությամբ՝ վերջինս կիրառվող պրակտիկային և նմանատիպ դեպքերի վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի դիրքորոշմանը համապատասխանեցնելու միջոցով: Կանոնների փոփոխությամբ Բյուրոյի կողմից իրականացվող հատուցումների գործընթացում սահմանվել է Բյուրոյի կողմից հատուցման դիմում ստանալու մասին վնաս պատճառող անձանց տեղեկացնելու պարտավորություն, որը պայմանավորված է վնաս պատճառող տրանսպորտային միջոցների վարորդներին և սեփականատերերին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնելու անհրաժեշտությամբ: RL 1-001, RL 1-014, RL 1-017 և RL 1-032 կանոններում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ին։

Թարմացվել է՝ 17.07.2014 09:47:27