Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 25.04.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 17-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

 

Փոփոխված կանոնների անվանումը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002  01/05/2019
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 17/04/2019, ընդ որում՝ կանոնների 7-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված պահանջները  17/04/2019 դրությամբ արդեն իսկ որակավորված իրավաբանական անձ համարվող պատճառների փորձագետների մասով ուժի մեջ է մտնում 01/09/2019-ին
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004  17/04/2019
  Կատարված փոփոխություններից մասնավորապես հարկ ենք համարում առանձնացնել հետևյալ փոփոխությունները՝     
RL 1-002 կանոններում փոփոխվել է գույքին պատճառված վնասների գծով հատուցման գումարի միջինացման մեթոդաբանությունը և փոխհաշվարկի խմբերն ավելացվել է ևս մեկ խմբով, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել բարձր գումարներով հատուցումների գծով փոխհաշվարկները, 
RL 1-003 կանոններում իրականացված փոփոխությունները և լրացումները պայմանավոր­ված են՝ առաջնային և կրկնակի փորձաքննությունների գործընթացում փորձագետների շահերի բախման ռիսկերը հնարա­վորինս նվազեցնելու և ԱՊՊԱ համակարգն որակավորված նոր փորձագետներով համալրելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ,  
RL 1-004 կանոններում իրականացված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են ԱՊՊԱ համակարգում իրականացվող առաջնային և կրկնակի փորձաքննությունների արդյունքներում մասնակի շեղումների դեպքերի նկատմամբ մոնիթորինգի և նման շեղումների գծով նույնպես համապատասխան պատասխանատվու­թյան միջոցներ կիրառելու անհրաժեշտությամբ: 
Կանոններում իրականացված փոփոխություններով և լրացումներով համահարթեցվել են նաև Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման գործընթացում բացահայտված խախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների հաշվարկում կիրառվող գործակիցները՝ դրանք համապատասխանեցնելով ԱՊՊԱ համակարգում այլ խախտումների գծով նախատեսված պատասխանատվության միջոցների հաշվարկում կիրառվող գործակիցներին: Կանոնների ինկորպորացված տարբերակներն դրանց ուժի մեջ մտնելու պահին տեղադրվելու են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։           

Թարմացվել է՝ 25.04.2019 18:24:35