Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Օգտակար հղումներ
 (+374 60) 580043 
Գույքային վնասների հատուցումների գծով` 098 551755
Անձնական վնասների հատուցումների գծով` 098 551855
Նորություններ

Կանոնների գրանցում 26.05.2017 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 24-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև որոշ կանոնների փոփոխությունները և գործողության դադարեցումները, որոնք գործողության մեջ են մտնում սույն թվականի մայիսի 25-ից, մասնավորապես՝ Բյուրոյի ստորև կանոններում կատարվել են փոփոխություններ՝

Հ/հ Կանոնների անվանումը
1.         ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության երաշխավորման ֆոնդի կանոններ» RL 1-020
2.     ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից բյուրո ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները և լրացման հրահանգը» RL 1-035
3.    ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը նոր անդամակցած ապահովագրական ընկերության կողմից ԱՄՄՊ ծառայությանը միանալու մուտքի վճարի» RL 1-043
  
Վերոնշյալ փոփոխությունները և լրացումները մշակվել են 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված ԱՊՊԱ ոլորտի զարգացման ուղենիշերին համապատասխան և դրանցում ներառվել են սկզբունքային փոփոխություններ՝ համապատասխանեցնելով արդեն իսկ վերանայված «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության գործընթացներին։ Բյուրոյի կանոնադրության մեջ ավելացվել են որոշ նոր կարգավորումներ, որոնք Բյուրոյի կանոնների նոր կառուցվածքին անցման պայմաններում Բյուրոյի կանոններից տեղափոխվել են Բյուրոյի կանոնադրության, ինչպես նաև կարգավորումներ հանվել և տեղափոխվել են ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 կանոններ, որը 2017 թվականի մարտի 17-ին արդեն իսկ գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Իրականացված փոփոխություններով պայմանավորված՝ ստորև կանոնների գործողությունը դադարեցվել են՝

 
Հ/հ Կանոնների անվանումը
1.       ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների նկատմամբ կիրառվող տուգանքի առավելագույն չափը» RL 1-021
2.     ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից գանձվող անդամավճարների և անդամավճարները չվճարելու համար գանձվող տույժերի սահմանաչափերի» RL 1-039
  
Բյուրոյի կանոնադրության՝ Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում համապատասխան փոփոխությունների գործողությամբ պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 25-ից ուժի մեջ կմտնեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ գրանցված ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 նոր կանոնները, ինչպես նաև ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-027 և «Համալիր ստուգման արդյունքներով ապահովագրական ընկերությունների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման մեթոդաբանությունը» RL 1-034 կանոնների գործողության դադարեցումները:        

Թարմացվել է՝ 26.05.2017 12:18:15