Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 16-ին գրանցվել են ԱՊՊԱ հիմնարար պայմանները RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության RL 1-014 կանոններում կատարված լրացումը, ինչպես նաև ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները RL 1-029 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի սեպտեմբերի 1-ին։
Նշված փոփոխությունները և լրացումները պարունակող կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են ԱՊՊԱ հիմնարար պայմանները RL 1-001 և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության RL 1-014 հղումներով:
Հաշվի առնելով կատարված փոփոխությունների կարևորությունը՝ Բյուրոյի կողմից առաջիկա շաբաթվա ընթացքում կմեկնարկվեն վերոհիշյալ փոփոխությունների մասով հանրային իրազեկման աշխատանքներ, ինչի մասին կլինեն հաղորդագրություններ նաև Բյուրոյի կայքում: