Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Գործադիր տնօրեն

Վաղինակ Եղիազարյան


ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ և ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

1993թ-ին ավարտել է Երևանի  պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-ֆինանսիստի որակավորման դիպլոմ։

2021թ․-ին ստացել է Ֆինանսահաշվապահական Գիտությունների Մագիստրոսի կոչում՝ Միացյալ Թագավորության Լոնդոնի Համալսարանի ԼՀՔ-ում։

ՄԹ Երդվյալ Որակավորված Հաշվապահների Ասոցիացիայի լիիրավ անդամ է:

Մասնակցել է ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրամիության և այլ երկրների բանկային ու ապահովագրական վերահսկողության մարմինների կողմից կազմակերպված դասընթացներին, գործնական պարապմունքներին, ինչպես նաև Վիեննայի Միացյալ Ինստիտուտի և ՄԹ ակտուարների միության միջնաժամկետ կրթական ծրագրերին։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1992-1994թթ-ին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ,
1994-1995թթ-ին  աշխատել է «Էրեբունի» ԱՁ-ում, որպես Գլխավոր հաշվապահ,
1995-1999 թթ-ին աշխատել է ՀՀ  կետրոնական բանկում, որպես Բանկային վերահոսկողության վարչության ավագ, առաջատար մասնագետ,
1999-2002 թթ-ին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության դեպարտմենտի Հաշվետվությունների ընդունման և փաստաթղային վերհսկողության բաժնի, այնուհետև՝ Հաշվետվությունների ամփոփման և Ռիսկերի վերահսկման բաժնի պետի պաշտոնը,
2002-2003թթ-ին զբաղեցրել է  ՀՀ կենտրոնական բանկի նույն դեպարտամենտի երրորդ, այնուհետև՝ երկրորդ բաժնի պետի պաշտոնը,
2003-2006թթ-ին զբաղեցրել է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գործադիր տնօրենի տեղակալի, վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը,
2006-2009թթ-ին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության Ապահովագրական ընկերությունների վերահսողության բաժնի պետի պաշտոնը,
2009-2020թթ-ին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության Բանկերի վերահսկողության առաջին բաժնի պետի, այնուհետև ռիսկերի և ֆունկցիոնալ վերահսկողության ծառայութան ղեկավարի պաշտոնը,
2020-2021թթ  եղել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամ ։
2020թ-ի հունիսի 1-ից զբաղեցնում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնը, 
Թարմացվել է՝ 06.03.2024 17:55:45