Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Արևշատ Մելիքսեթյան

Արևշատ Մելիքսեթյան` “Ինգո Արմենիա” ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ Ծնվել է 1983թ-ին։ ՀՀ քաղաքացի է։
2004թ-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը` “Ապահովագրական գործ” մասնագիտությամբ, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 
2011թ․-ին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես կառավարման մագիստրատուրան Մարքետինգ և վաճառք ուղղությամբ։ 2015թ․-ից մինչ այսօր սովորում է Քեմբրիջի համալսարանի Գործադիր բիզնեսի կառավարման մագիստրատուրայում։
Աշխատանքային գործունեություն.
  • 2001-2007թթ.-ին աշխատանքի է անցել “Էֆես” ապահովագրական ՓԲԸ-ում, (09.11.2004 թ-ից` “Ինգո Արմենիա” ապահովագրական ՓԲԸ)` որպես գործակալ, ապա` գույքի և բեռների ապահովագրության բաժնի պետ,
  • 2004-2010թթ.-ին զբաղեցրել է “Միտրա” ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը,
  • 2007-2016թթ.-ին զբաղեցրել է “Ինգո Արմենիա” ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը,
  • ·      2016թ․սեպտեմբերից մինչ այսօր զբաղեցնում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ում գործադիր տնօրենի պաշտոնը:

Թարմացվել է՝ 20.01.2017 12:39:24